211652_close_icon
views-count1132 դիտում article-date 11:05 01-10-2026

Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը

Սեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։ Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին և զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։

Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետներ։

Նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները սահմանված ժամկետում վերացվեն։

Նմանատիպ նյութեր