211652_close_icon
views-count2047 դիտում article-date 09:18 01-10-2026

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

11:00–14:00 Ա․ Միկոյան փողոց 2/1, 4/7, 4/15, 4/16 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00–12:00 Արմավիր քաղաք մասնակի, Նորավան գյուղ և Մայիսյան գյուղն ամբողջությամբ,

Արարատի մարզ՝

11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Աղայան, Աբովյան, Չարենցի, Կոմիտասի փողոցներ մասնակի,

11:30–16:00 Այնթափ գյուղ մասնակի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Նմանատիպ նյութեր