211652_close_icon
views-count259 դիտում article-date 23:47 30-09-2026

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Լատվիան կարող է միջուկային զենք տեղադրել իր տարածքում։ Սեպտեմբերի 30-ին լրագրողներին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էդգարս Ռինկյավիչսը, որի խոսքերը ներկայացնում է լատվիական մամուլը։

«Եթե նման անհրաժեշտություն առաջանա և ՆԱՏՕ-ն այդպիսի հավաքական որոշում կայացնի, ապա Լատվիայում միջուկային զենք կտեղակայվի»,- նշել է Ռինկյավիչսը։

Նա նաև ընդգծել է, որ իրենց երկրի օրենսդրությունում միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ իրավական որևէ խոչընդոտ չկա։

 

Նմանատիպ նյութեր