ԵԱԶՀ հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է բազմակողմ զարգացման բանկերի հանդիպմանը
Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությունը մասնակցել է բազմակողմ զարգացման առաջատար բանկերի պորտֆելի մոնիթորինգի ստորաբաժանումների ղեկավարների համայնքի հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պորտֆելի կառավարման հիմնական մարտահրավերները, ինչպես նաև կազմակերպություններում կիրառվող գործիքներն ու նորարարական լուծումները։
Մասնակիցները ներկայացրել են նաև պորտֆելի ցուցանիշների կիրառման իրենց փորձը՝ կառավարչական որոշումների կայացման գործընթացում։
Քննարկման առանցքում է եղել տարբեր բազմակողմ զարգացման բանկերի կողմից պորտֆելի մոնիթորինգի մոտեցումների համեմատական վերլուծությունը, այդ թվում՝ կիրառվող ցուցանիշների համադրելիության և դրանց ներդաշնակեցման հնարավորությունները։
Հանդիպման գործնական հատվածում մասնագետները քննարկել են պորտֆելի կառավարման իրական դեպքեր և համատեղ լուծումներ առաջարկել։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը՝ այդ թվում պորտֆելի ցուցանիշների, համեմատական վերլուծության, թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով։