Համոզված եմ, որ ՏԻՄ ընտրություններում բարձր մասնակցություն կունենանք. Առուշ Առուշանյան
Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում միայն մեկ ակնկալիք ունի բնակիչներից` հոկտեմբերի 25_ին ժամանակ գտնել և մասնակցել ընտրություններին։
«Ինը տարվա ընթացքում 9-ը օր չեմ հիշում, որ գնացել եմ, ինչ-որ տեղ հանգստացել եմ։ Ինը տարի գիշեր-ցերեկ աշխատել ենք ի նպաստ մեր համայնքի շենացման և զարգացման։ Արդյունքները բոլորին տեսանելի են։ Միակ ակնկալիքս, որ ընտրողները 9 րոպե ժամանակ գտնեն, գնան ընտրատեղամաս և մասնակցեն ընտրություններին»,- Syunik News-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքը վերախոշորացվել է` միավորելով Տեղ և Տաթև համայնքները։