Range Rover-ի դատախազության աշխատակից օրինախախտ վարորդը Երևանում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ճանապարհային  ոստիկանությունը բազմից հորդորել է վարորդներին,  որպեսզի տրանսպորտային միջոցները  վարելիս պահպանեն ճաանապարհային  երթևեկության  կանոնները, իսկ ավտոմեքենաների դիմապակու վրա ունենան տեխզննման կտրոնները, ավտոմեքենաներն էլ վարելիս` ամրագոտին կապեն:
Այսօր` հունիսի 10-ին, Երևանում Մոսկովյան փողոցից  դեպի Բաղրամյան պողոտա  ընթանալիս` Range Rover մակնիշի 080 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրա էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը   վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և Range Rover-ով օրինախախտ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի: 
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


