Անկախության ամրապնդման համար կարևոր եմ համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապեր ունենալը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջին շրջանում մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել: Ռազմավարական գործընկերություն ենք հաստատել նաև ԵՄ-ի հետ. 2025 թվականին ՀՀ խորհրդարանն օրենք է ընդունել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, բայց գիտեք՝ շատ կարևոր նրբություն կա, որովհետև տնտեսական կապերից զատ, մեր քաղաքականությունն է՝ բազմազանեցնել մեր քաղաքական կապերը նույնպես: Ուստի, վերջին տարիներին մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ: Անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար շատ կարևոր է բազմազանեցված արտաքին կապեր ունենալ»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն:
«Մենք բավական բարեհաջող ի կատար ենք ածում այդ քաղաքականությունը մինչև օրս և, իհարկե, մենք կխորացնենք այդ ռազմավարությունը՝ բազմազանեցնել մեր կապերը և՛ տնտեսության, և՛ քաղաքական հարաբերությունների իմաստով»,- ասել է նա: