211652_close_icon
views-count646 դիտում article-date 18:19 19-09-2026

Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյան

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նվաճած տիտղոսին։

«Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը»,- գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր տիտղոսային մենամարտում 26-ամյա հայ ըմբիշը պարտության էր մատնել ամերիկացի Օստին Դեսանտոյին՝ նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Նմանատիպ նյութեր