211652_close_icon
views-count3997 դիտում article-date 11:16 15-11-2019

«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին». Արսեն Գուլամիրյանը ռինգ է դուրս գալու պաշտպանելու չեմպիոնական գոտին

Նոյեմբերի 15-ին ֆրանսիական բռնցքամարտի էլիտան կհավաքվի Փարիզի AccorHotels արենայում, որտեղ 10 հազար հանդիսականի առաջ տեղի կունենա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ ու կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտին: Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ տարի ռինգ դուրս չի եկել, սակայն դա տեղի է ունեցել ոչ իր մեղքով. 2018-ին Մարսելում Մայրցամաքային չեմպիոնի գոտին պաշտպանելուց հետո նա պետք է մենամարտեր այս քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից ղազախ Բեյբուտ Շումեդովի հետ, սակայն հանդիպումը չի կայացել ֆինանսական սկանդալի պատճառով: Հետո, Գուլամիրյանը պետք է բացարձակ չեմպիոնի տիտղոսը վիճարկեր գործող չեմպիոն Դենիս Լեբեդևի հետ, սակայն ռուս բռնցքամարտիկը որոշել է ավարտել կարիերան, մենամարտը չեղարկվել է և տիտղոսը փոխանցվել է Գյուլամիրյանին: Այս իրադարձությունը հայերիս համար յուրահատուկ է ևս մեկ պատճառով. առաջնության գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է, որը նաև աջակցելու է Գուլամիրյանին: «VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին: Նրանք բանակցել են հայկական հեռուստաընկերության հետ, որպեսզի Հայաստանում նույնպես ցուցադրվի իմ մենամարտը: Հայերը իսկական չեմպիոն ունեն, բայց ոչ բոլորն են նրան ճանաչում: VBET-ի նախաձեռնությունը հիանալի է»,-ասել է աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը: Նոյեմբերի 15-ին Գուլամիրյանին իսկական քննություն է սպասում, քանի որ Feroz-ը պետք է ապացուցի, որ զուր չի կրում WBA վարկածով աշխարհի ուժեղագույնի կոչումը: Առաջին անգամ ֆրանսահայ բռնցքամարտիկի մենամարտը ցուցադրվելու է նաև Հայաստանում՝ Վբեթի պաշտոնական կայքում ու Շանթ հեռուստաընկերությամբ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկեր VBET-ին: Մենք սկսել ենք նրանց հետ համագործակցել ու խաղադրույքներ առաջարկել մենամարտերի համար: VBET-ը հայկական ընկերություն է, որը աջակցում է թե՛ մեզ, թե՛ Արսենին: Կարծում եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի ու ժամանակի ընթացքում նոր մակարդակի դուրս կգա»,-մամուլի ասուլիսի ընթացքում ասել է WBA աշխարհի առաջնության կազմակերպիչ ու պրոմոութեր Սեբաստիան Ակարիսը: Նրա խոսքով՝ ֆրանսիացիները երկար են սպասել նման մեծ մասշտաբի միջոցառման ու շատ ուրախ են այս առիթով: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման պաշտոնական արարողությունը և հայացքների մենամարտը: Բռնքամարտի երեկոն կմեկնարկի Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ 1:35-ին: Վբեթ ընկերությունը նաև [url=https://www.vivarobet.am/#/sport/?type=0&competition=566&sport=1®ion=20001&game=15308776]գործակիցներ է սահմանել[/url] երեկոյի մենամարտերի համար: [img]https://st0.shamshyan.com/editor/0270141001573802210180648.jpg[/img]

Նմանատիպ նյութեր