211652_close_icon
views-count691 դիտում article-date 19:48 17-09-2026

Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի ծավալը կազմել է 6.6 մլրդ դոլար

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել։

Ընդունելությանը մասնակցել է Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական անվտանգության հարցերով նախարար Վեդաթ Ըշըքհանը և նշել, որ Թուրքիան պատրաստ է աշխատել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Նա նաև ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախարարը, անդրադառնալով Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի ծավալին, նշել է, որ 2025-ին այն կազմել է 6.6 մլրդ դոլար։

Նախարար Ըշըքհան հայտնել է, որ երկու երկրների բազմակողմանի համագործակցությունը զարգանում է փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության հիման վրա։ Նա Ուկրաինայի բարօրության ու անվտանգության հետ մեկտեղ կարևորել է նաև Սև ծովում ու հարակից շրջաններում կայունության և խաղաղության հաստատումը։

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր