921 դիտում
15:21 19-01-2023
Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի ծավալը կարող է կազմել 2,6 մլրդ դոլար. AP
Ռազմական օգնության հերթական փաթեթի ծավալը, որը ԱՄՆ-ը պատրաստվում է տրամադրել Ուկրաինային, կարող է կազմել 2,6 մլրդ դոլար։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել էր Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ CNN հեռուստաալիքին ասել էր, որ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարվել այս շաբաթվա վերջին։ Ինչպես նշել է AP-ը, դրա մեջ կարող են ներառվել նաեւ մոտ 100 Stryker ամերիկյան մարտական զրահապատ մեքենաներ եւ հետեւակի առնվազն 50 Bradley մարտական մեքենաներ։
Ամերիկյան հերթական մատակարարումների մասին հայտարարությունը կարվի Արեւմուտքի երկրների ստեղծած խմբի նիստի արդյունքների հիման վրա։ Խումբը համակարգում է Կիեւին ռազմական օգնության տրամադրումը։ Խմբի նիստը տեղի կունենա հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշթայն ավիաբազայում։ Կմասնակցեն ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդը եւ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։
Պենտագոնի գնահատականներով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից Վաշինգտոնը Կիեւին տրամադրել է ավելի քան 24,2 մլրդ դոլարի ռազմական օգնություն։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտոնատար այլ անձինք քանիցս ուշադրություն են հրավիրել Ուկրաինա արեւմտյան երկրների մատակարարած զենքի՝ այլ շրջաններում հայտնվելու վտանգավորության մասին։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը նախազգուշացրել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զինելը ուղղակիորեն սպառնում է եվրոպական եւ գլոբալ անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր
1102 դիտում
13:42 03-03-2023
ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
982 դիտում
22:13 27-12-2024
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
1023 դիտում
10:29 20-01-2023
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում