211652_close_icon

Թուրքիայի և Իտալիայի առևտրի ծավալը 2024-ին կազմել է 32 մլրդ դոլար

views-count757 դիտում article-date 22:26 29-04-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու երկու երկրների միջկառավարական գագաթնաժողովին։ Կողմերը կքննարկեն Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունները և  համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության ոլորտում: Հայտնում է ermenihaber.am-ը:

Մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի միջազգային ու տարածաշրջանային հարցերի։

Նշենք, որ Թուրքիայի և Իտալիայի համատեղ առևտրի ծավալները 2024-ին կազմել են 32 մլրդ դոլար։ Կողմերը մտադիր են ավելացնել դրանց ծավալները։

Նմանատիպ նյութեր