211652_close_icon
views-count487 դիտում article-date 15:27 14-09-2026

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքում ինքը գործունեությունը կշարունակի այլ գերատեսչությունում»։

«Որոշում եմ կայացրել թողնել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։

Քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքներով՝ գործունեությունս կշարունակեմ այլ գերատեսչությունում, որտեղ այսուհետ ևս ամենայն պատասխանատվությամբ կծառայեմ մեր երկրի ու հասարակության շահերին։ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում աշխատանքն ինձ համար մեծ պատասխանատվություն էր և մեր երկրին ծառայելու հնարավորություն։

Այս ողջ ընթացքում ծառայության յուրաքանչյուր աշխատակցի հետ միասին մեր գործունեությունն ուղղված է եղել պետության առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը, Վրաստանի անվտանգության ամրապնդմանն ու ազգային շահերի պաշտպանությանը։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Պետական անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակցին պրոֆեսիոնալիզմի, նվիրումի և այն կարևոր գործունեության համար, որ նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են հանուն մեր երկրի անվտանգության։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական թիմին, հատկապես [«Վրացական երազանք»] կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ցուցաբերած վստահության համար։ Վստահ եմ, որ Պետական անվտանգության ծառայությունը ապագայում ևս արժանապատվորեն կշարունակի կատարել իրեն վերապահված կարևորագույն խնդիրներն ու պաշտպանել երկրի անվտանգությունը։ Պետական անվտանգության գեներալ-մայոր Գեկա Գելաձե», — ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր