211652_close_icon
views-count1162 դիտում article-date 09:31 06-09-2026

Տիտղոսայի՞ն, թե՞ ոչ․ UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը չի շտապում հաստատել, որ թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտը հավակնորդական կարգավիճակ ունի, ինչպես ավելի վաղ պնդում էր հայ մարտիկը:

Թեև Ծառուկյանը վստահեցնում է, որ այս դիմակայությունում հաղթելու դեպքում հաջորդիվ գոտու համար է պայքարելու, կազմակերպության ղեկավարը նախընտրում է իրադարձություններից առաջ չընկնել։

«Ես չեմ սիրում նման բաներ խոսել, քանի դեռ մենամարտը չի ավարտվել։ Արմանը շատ բաներ է ասում, բայց եկեք նախ տեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը»,- նշել է Ուայթը Sports Central-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, թե բրազիլացու հետ մենամարտին համաձայնելիս UFC-ի ղեկավարությունից երաշխիքներ է ստացել. հաղթանակի դեպքում նրա հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային։

Հատկանշական է, որ Ռուֆին նույնպես վստահ է՝ հաջողության հասնելու դեպքում հենց ի՛նքն է պայքարելու չեմպիոնական գոտու համար։

Հայ և բրազիլացի մարտիկների սպասված հակամարտությունը կկայանա Լոս Անջելեսում անցկացվող UFC 331 մրցաշարի շրջանակում։

Armsport
 

Նմանատիպ նյութեր