Գիտելիքը, կրթությունը, մշակույթն ու սպորտը հիմնարար արժեքներ են զարգացող ու բարեկեցիկ համայնք կառուցելու գործում, ուստի յուրաքանչյուրիս համար առաջնահերթություն պիտի լինի կրթական բարենպաստ միջավայրի ապահովումը․ Էդուարդ Բաբայան
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող այս գեղեցիկ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին. ուսումնառության և մասնագիտացման նոր ճանապարհը թող որ լինի գիտելիքներով, ձեռքբերումներով հարուստ հիշարժան շրջափուլ:
Գիտելիքը, կրթությունը, մշակույթն ու սպորտը հիմնարար արժեքներ են զարգացող ու բարեկեցիկ համայնք կառուցելու գործում, ուստի յուրաքանչյուրիս համար առաջնահերթություն պիտի լինի կրթական բարենպաստ միջավայրի ապահովումը: Իմ անմիջական հետևողականությամբ համայնքային ենթակայության կազմակերպություններում կրթության որակի, կենցաղային ու շենքային պայմանների բարեփոխումները շարունակական բնույթ են կրում:
Աբովյան համայնքի սիրելի՛ սովորողներ, աշակերտներ.
Գիտելիքն ու կրթությունը կարևորագույն նախապայման են յուրաքանչյուրիդ ապագա նվաճումների, ձեռքբերումների, մեր հայրենիքի ու համայնքի լուսավոր գալիքի կերտման գործում, ուստի եղեք ուսումնատենչ, նպատակասլաց և պատրաստ բարձր առաջադիմությամբ բացահայտելու գիտելիքի հարուստ աշխարհը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ համայնքի մանկավարժներին, մաղթում եմ ուժ և եռանդ անչափ պատասխանատու, պատվաբեր ու գնահատելի աշխատանքում:
2026-2027 ուսումնական տարին թող որ հագեցած լինի մասնագիտական ձեռքբերումներով, ստեղծագործական հաջողություններով ու արգասաբեր աշխատանքով»: