48518 դիտում
16:30 11-03-2018
Խոշոր ավտովթար Երևանում. ՊՆ վարչական համալիրի մոտ բախվել են Porsche Cayenne-ն ու Volkswagen-ը. վթարի համար վարորդները մեղադրում էին միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:35-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարությոն վարչական շենքի մոտ, բախվել են Porsche Cayenne մակնիշի 01 QT 001 համարանիշի և Volkswagen Vento մակնիշի 82 TA 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մեքենաների վարորդները վթարի համար մեղադրում էին միմյանց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+