59354 դիտում
19:54 31-10-2024
Գյումրիում՝ Մայր Հայաստանի տարածքում, «Mercedes»-ով և «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդների հետ եղել է նաև «BMW XM». ժամերի ընթացքում պարեկները այն հայտնաբերեցին և նույնպես տեղափոխեցին պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 29-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գյումրիում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների կողմից իրականացված «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» օպերացիայի մասին:
Հրապարակման մեջ նշել էինք, որ պարեկներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ հայտնաբերել էին Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի տարածքում, թանկարժեք «BMW»-ով ու «Mercedes»-ով դրիֆթ անող երիտասարդներին: Ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Սակայն ոստիկաններն ու պարեկներն այդքանով չէին սահմանափակվել, քանի որ ունեին հավաստի տեղեկություններ, որ դրիֆթին մասնակցել է նաև վրացական համարանիշներով «BMW XM» մակնիշի ավտոմեքենան, ու մինչ գյումրեցիները քննարկում էին, թե այդ ավտոմեքենան արդեն հատած կլինի Հայաստանի սահմանը՝ Գյումրիում Շիրակի մարզի ոստիկաններն ու պարեկները ժամերի ընթացքում պարզել են վարորդի ինքնությունը և հայտնաբերել մեքենան:
Այն նույնպես տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այն վարել է Հայաստանի և ՌԴ քաղաքացի, Գյումրիում հաշվառված 21-ամյա Ռուդոլֆ Ազատյանը:
Ինչպես ավելի վաղ Շիրակի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչութան ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ Գյումրիում իրականացրել էին օպերացիա, որը կրել էր «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» օպերացիան:
Շիրակի մարզի գումարտակում հոկտեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի քանի օր առաջ Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի մոտ, «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն էին կատարել նշված հատվածում՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն էր պատճառել քաղաքացիներին:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել էին նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերել ու տեղափոխել էին ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել էր Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն:
Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+