211652_close_icon
views-count2290 դիտում article-date 20:25 10-08-2026

«Ինչպե՞ս եք գնահատում «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հակահայկական կառույցի ռիսկերը ՀՀ-ի նկատմամբ»․ Գառնիկ Դավթյանը՝ Վիլեն Գաբրիելյանին

«Ինչպե՞ս եք գնահատում այսպես կոչված արևմտյան ադրբեջան հակահայկական կառույցի ռիսկերը ՀՀ-ի նկատմամբ»,- ԱԺ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հարցրեց ՔՊ-ի կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վիլեն Գաբրիելյանին, գրում է aravot.am-ը։

 Վիլեն Գաբրիելյանն այս առիթով ասաց․ «Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ խոսույթը մեր հարևան երկրում որևէ բանով չի նպաստում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը, որովհետև բավականին զգացմունքային մաս ունի այդ խոսույթը, որը մեր հանրության համար ընկալելի չէ։ Հետևել եմ նաև Ադրբեջանի հանրության հասարակական արձագանքներին, այնտեղ էլ միանշանակ չի ընկալվում այդ խոսույթը, այնտեղ էլ որոշակի անհասկացվածություն կա, թե դա ինչի վերաբերյալ է»։

Գառնիկ Դավթյանն արձագանքեց․ «Ադրբեջանում կա ձևավորված «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, մշակույթի կենտրոններ, նույն կառույցը բազմաթիվ այլ երկրներում ունի ներկայացվածություն դեսպանատների մակարդակով, կան երկրներ, որտեղ կան գրասենյակներ, տպագրվել են գրքեր, ընդհանուր առմամբ՝ էթնիկ փոփոխությունների տրամաբանության ներքո քաղաքականություն է վարվում»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր