Տևական ժամանակ է՝ Արամուս գյուղի գլխավոր փողոցում կեղտաջուրը հոսում է ճանապարհով մեկ և կա համաճարակի վտանգ, իսկ պատասխանատուները բնակիչների ահազանգերին պատասխանում են՝ «խնդրին քաջ ծանոթ ենք, կմոտենանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Գրեթե 1 ամիս է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Արամուս բնակավայրի գլխավոր փողոցում տիրում է գարշահոտ վիճակ ու պատասխանատուներին կարծես թե չի մտահոգում այն, որ պետք է հրատապ, նամանավանդ ամառվա այս տապին, խնդիրը վերացնեն։
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
1 ամսից ավելի է՝ գյուղի գլխավոր փողոցի այս հատվածում էս վիճակն է։ Արդեն հոգնել ենք «Վեոլիա ջուր» ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ զանգահարելուց։ Ոչ մի առաջընթաց, միայն լսում ենք՝ «խնդրին քաջ ծանոթ ենք, խումբը կմոտենա»։ Ու 1 ամսից ավելի է՝ խումբը մոտենում է։
Օրվա որոշ ժամանակահատվածում ջուրն էլ ավելի վարար է դուրս գալիս ու տարածքով չես կարողանում անցնել։ Հիմա չգիտենք՝ ինչքան կտևի էս բարձիթողի վիճակը, թե երբ պատասխանատուները արջաքնից դուրս կգան։ Իսկ մինչ այդ, թե՛ տեղաբնակները, թե՛ Արամուս ու հարակից գյուղեր մեկնողները, որոնց շարժը բավականին շատ է, պիտի անցնեն էս կեղտաջրի միջով։
Մնում է այս հարցով դիմենք Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, ով կկարողանան «Վեոլիա ջրի» հետ խելք խելքի տան ու խնդիրը լուծեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։