211652_close_icon
views-count2323 դիտում article-date 13:52 19-07-2026

Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է պրոֆեսիոնալ սպորտային ըմբշամարտի RAF լիգայում կրած իր առաջին պարտությունը։

Անցած գիշեր կայացած գոտեմարտում զիջելով UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնին՝ Ծառուկյանը կարճ ուղերձով է հանդես եկել իր տելեգրամյան ալիքում:

«Այսօր մրցակիցն ավելի ուժեղ էր… Շարժվում ենք առաջ»,- գրել է Արմանը։

Հիշեցնենք, որ RAF 11 մրցաշարի շրջանակներում կայացած համառ դիմակայությունում Արման Ծառուկյանը զիջեց Քովինգթոնին 3:5 հաշվով։ Սա հայ մարտիկի առաջին անհաջողությունն էր տվյալ լիգայում, որտեղ մինչ այդ նա վեց անընդմեջ հաղթանակ էր գրանցել։

Ինչ վերաբերում է սկանդալային ամերիկացուն, ապա Քովինգթոնը շարունակեց իր հաղթարշավը՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Նա շարունակում է մնալ անպարտելի RAF լիգայում՝ արդյունքում նվաճելով նաև կազմակերպության չեմպիոնական գոտին։

 

Նմանատիպ նյութեր