211652_close_icon
views-count286 դիտում article-date 20:00 22-06-2026

Բուրկինա Ֆասոն կանչել է ԵՄ դեսպանին՝ Եվրախորհրդարանի բանաձևի պատճառով

Բուրկինա Ֆասոյում Եվրոպական Միության դեսպան Ֆիլիպ Բրոնշենը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ երկրում արտահայտվելու ազատության և ահաբեկչության դեմ պայքարի իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ։

Դրա մասին հայտնել է Բուրկինա Ֆասոյի արտգործնախարար Կարամոկո Ժան-Մարի Տրաորեն՝ հայտարարելով, որ իշխանություններն իրենց «դժգոհությունն ու հիասթափությունն» են հայտնել փաստաթղթի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, պետության ներքին քաղաքականության անհիմն քննադատություն է պարունակում։

Նախարարը նշել է ,որ Բուրկինա Ֆասոն գործում է որպես ինքնիշխան պետություն և թույլատրելի չի համարում արտաքին միջամտությունը ներքին անվտանգության և կառավարման հարցերին։

Նա միաժամանակ նշել է, որ Եվրախորհրդարանի բանաձևն անտեսում է Սահելի երկրների, դրանց թվում՝ Մալիի և Նիգերի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում։

Եվրախորհրդարանն ավելի վաղ բանաձև էր ընդունել, որում խոսվում է Բուրկինա Ֆասոյում մարդու իրավունքների խախտումների և քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումների մասին, ինչպես նաև կոչ է արվում երկխոսություն սկսել իշխանությունների հետ՝ պահպանելով շեշտադրումը ժողովրդավարական ազատությունների վրա։

Նմանատիպ նյութեր