211652_close_icon
views-count2446 դիտում article-date 11:10 09-06-2026

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ հաղթել ենք, մենք գիտեինք, որ 727 հազար ձայն ունեինք»․ Գեւորգ Պապոյան․ aravot.am

«Չնայած այն հանգամանքին, որ իմ տպավորությամբ, միլիարդավոր դրամների կաշառք է բաժանվել հայտնի ուժերի կողմից, այնուամենայնիվ մարդիկ մի կողմից տեսան, որ իրենց խաղաղությունը վտանգված է, գնացին ընտրության։ Մյուս կողմից՝ հակառակ բանը տեղի ունեցավ՝ այն մարդիկ, որոնք իներտ էին, գնացին ընտրության, պաշտպանեցին ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, իրենց երեխաների խաղաղությունը։ Եվ սա ֆանտաստիկ է»,- Aravot.am-ի փոխանցմամբ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքին։

 «Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել։ 2021 թվականի ՔՊ-ին քվեարկել է 688 761 ՀՀ քաղաքացի։ Իսկ 2026 թվականին մեզ քվեարկել է 727 160-ը, այսինքն՝ 38 399 ձայնով ավելի։ Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել եւ ավելի մեծ ժողովրդականություն ունի 2026-ին, քան 2021-ին էր»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ ՔՊ-ն 51+ տոկոս չի հավաքել, այնինչ, Նիկոլ Փաշինյանը դեռ արդյունքները չամփոփած՝ հայտարարեց, թե ՔՊ-ն հաղթում է, արդյոք դա չազդե՞ց արդյունքների ամփոփման վրա, Պապոյանը պատասխանեց․ «Ոչ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, մենք գիտեինք, որ 727 հազար ձայն ունեինք։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ մեր վստահված անձինք այդ բաները նկարել էին։ Եթե գիտեինք, որ հաղթել ենք, ինչո՞ւ պետք է վարչապետը քաղաքական հայտարարություն չաներ, որ հաղթել ենք»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր