28796 դիտում
16:31 10-09-2022
Տեսախցիկներն արձանագրել են՝ Երևանում ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ դուրս գալիս հանդիպակաց գոտի, բախվում Opel-ին և կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվել սեպտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, երբ ժամը 02։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին՝ հետագա ընթացքը որոշելու և վարույթ նախաձեռնելու համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի վայրում եղել են տեսախցկներ, որոնք արձանագրել են, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ սլանում, ապա դուրս գալիս հանդիպակաց, ստեղծում վթարային իրավիճակ ու բախվույմ Opel-ին և կողաշրջվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում՝ «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց, բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Եղոյանը:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր էին նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+