211652_close_icon
views-count3103 դիտում article-date 19:27 12-05-2026

Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա): Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։

Թաոլու ոճում
  1. Արտաշես Ալավերդյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
  2. Սիրանուշ Ավագյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
  3. Արտաշես Ավագյանը - Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր: 
 
Սանդա ոճում
  1. Գրիշա Ալիխանյան - պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն:
  2. Սարգիս Երիցյան - պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
  3. Ֆելիկս Տերզիկյան - պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: 
  4. Ալեքս Խաչատրյան - պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
  5. Պավել Մանգասարյան - պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն:
  6. Միքայել Ալավերդյան - պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն:
  7. Կարոլինա Համբարձումյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
  8. Մանե Եգանյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
  9. Ասպրամ Խոսրովյան - երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր
  10. Դավիթ Հովհաննիսյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն:
  11. Կարեն Սահակյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:
  12. Էրիկ Վիրաբյան - երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
  13. Դավիթ Բաղդասարյան - երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
  14. Տիգրան Թովմասյան - երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն:
  15. Գևորգ Բաղսասարյան - մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
  16. Ավանես Զաքարյանը - մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
  17. Ժիրայր Պետրոսյան - մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
  18. Հրանտ Թադևոսյան - մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
  19. Դավիթ Վարդանյան - մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
  20. Տիգրան Գևորգյան - մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
  21. Գրիգոր Տոնիկյան - մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
  22. Գառնիկ Գալստյանը - մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
  23. Վազգեն Մուրադյան - մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն:
  24.  
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։
 
 

Նմանատիպ նյութեր