Իսրայելի վարչապետը հորդորել է միջազգային միջնորդներին զերծ մնալ Իրանի հետ համաձայնագիր ստորագրելուց
                        Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային միջնորդներին, այդ  թվում` արևմտյան առաջատար պետություններին հորդորել է զերծ մնալ Իրանի հետ համաձայնագիր ստորագրելուց: 
Նա իր Twitter-ում պարսկերենով կոչ է արել թույլ չտալ, որ Թեհրանը ատոմային ռումբ ստեղծի: Այնուհետև նշել է, որ Իրանը սպառնում է ոչնչացնել Իսրայելը, իսկ այդ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսում է Միացյալ Նահանգներին դիմակայելու անհրաժեշտության մասին` անկախ համաձայնագրի ստորագրումից: Նեթանյահուն հիշեցնում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 2012թ-ի իր հայտարարությունը և հիմա էլ վստահ է, որ Իրանի` միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը «կարմիր գիծ» է, որը չի կարելի անցնել: 
Թեհրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես  խաղաղ բնույթի է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

