Ավտովթար՝ Տավուշի մարզում․ հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը Դիլիջանի 1-ին ոլորանում կողաշրջվել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի 1-ին ոլորանում, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանը իր վարած հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գագիկ Հովակիմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Կարեն Ազիբեկյանը և Վաչե Առաքելյանը։
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։