211652_close_icon
views-count634 դիտում article-date 21:30 27-04-2026

ՌԴ-ն դատապարտում է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությունը. ԱԳՆ

Մոսկվան դատապարտում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի աշխատակցի սպանությունը և ցավակցություն հայտնում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Խստորեն դատապարտում ենք այս ոճրագործությունը։ Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին և հարազատներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր արյունալի և հանցավոր էությունը։

«Կիևի ռեժիմը շարունակում է ի ցույց դնել իր արյունալի և հանցավոր էությունը», – նշվում է մեկնաբանության մեջ: 

Նմանատիպ նյութեր