«Կայզեր»-ի վիճակախաղը. օրինական բիզնե՞ս, թե՞ ապօրինություն․ Oragir.News
Oragir.News-ը գրում է․ «Կայզեր» սուպերմարկետն արդեն 1 ամիս է վիճակախաղ է կազմակերպում, որի շրջանակում՝ 20,000 դրամից ավելի գնում կատարած անձինք կարող են մասնակցել շահումով խաղի։
Սակայն նման ձևաչափը փաստացի հանդիսանում է վիճակախաղ, իսկ վիճակախաղի կազմակերպումը օրենքով լիցենզավորման ենթակա գործունեություն է։
Ի դեպ, «Կայզեր» սուպերմարկետների ցանցը թեև փաստաթղթերով այլ ընկերության է պատկանում (Պար-Արտ ՍՊԸ), սակայն այն հաճախ կապվում է բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան հետ։
Տվյալ դեպքում լիցենզավորման ենթակա գործունեության իրականացումը արդյոք թույլատրելի՞ է օրենքով, հատկապես հաշվի առնելով, որ «Իմ քայլ»-ը հիմնադրամի խոշոր դոնոր Սամվել Ալեքսանյանը ներկայանում է որպես օրինապաշտ հարկատու։
Հետևաբար նաև հարց է առաջանում՝ արդյոք տվյալ սուպերմարկետը ունի՞ նման գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Բնականաբար, եթե խոսքը վերաբերում է մասսայական, առևտրային նպատակ ունեցող խաղարկություններին, համապատասխան պետական լիցենզիայի առկայությունը պարտադիր է, հատկապես, երբ մասնակցությունը պայմանավորված է գնումով և ներգրավվում է լայն հանրություն։
Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նմանատիպ ակցիաներ լայնորեն կիրառվում են տարբեր առևտրային ցանցերի կողմից, և դարձյալ ողջամիտ հարց է առաջացնում՝ արդյոք դրանք բոլորը գործում են օրենքի շրջանակում, թե ոչ։
Օրինակ՝ «Կայզեր» սուպերմարկետների ցանցը, որը վերջին շրջանում իրականացնում է նմանատիպ խաղարկություն (մասնակցություն՝ 20,000 դրամից բարձր գնումների դեպքում), ունի՞ համապատասխան լիցենզիա։ Եթե չունի ստացվում է անօրինական գործունեություն է ծավալում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում