2623 դիտում
16:27 20-09-2014
Երևան-Սևան մայրուղու վրա բացահայտվել է ապօրինություն. տեսանյութ
Օպերատիվ հետախուզության վարչությունը թակել է ապօրինի դռները: Վարչության էրեբունու բաժնի աշխատակիցների ստուգումները պարզել են, որ Արցախի փողոցում Երևանի բնակիչը զբաղվում է մետաղյա դռների և դարպասների արտադրությամբ և իրացմամբ: Միայն հուլիս-օգոստոս ամիսներին առանց հարկային մարմիններում գրանցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ նա ստացել է 400 000 դրամի համախառն եկամուտ:
Օպերատիվ հետախուզության վարչության Էրեբունու բաժնի աշխատակիցներին հաջողվել է ստվերից դուրս բերել նաև սննդամթերքի ապօրինի առաքում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արցախի փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի արևածաղկի բոված սերմ` պոլիէթիլենային պարկերով: Ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 223 հազար 575 դրամ: Պարզվել է բեռնատարը սեփականության իրավունքով պատկանում է Մեղրի քաղաքաի բնակիչ Ա/Ձ Գևորգ Սահակյանին, որի պարզաբանմամբ` արևածաղկի սերմը իր մեքենան է բեռնվել «Ֆորդ» մակնիշի պետհամարանիշի մեքենայից իր ծանոթ վարորդ Արմենի առաջարկով:
Իսկ ՕՀՎ Հրազդանի բաժնի աշխատակիցները Երևան-Սևան մայրուղում են հայտանաբերել ապօրինի բեռնափոխադրում: «Ռալա» ընկերությանը պատկանող բեռնատար մեքենան տեղափոխում էր ընկերության ապրանքները դրանք վաճառելու նպատակով: Մեքենայի առաքիչը ներկայացրել է ուղեկցող փաստաթղթերը, հաշիվ ապրանքագրերը: Սակայն պարզվել է, որ դրանցում նշված ապրանքների քանակը չի համապաատսխանում մեքենայում առկա ապրանքների իրական քանակին: Մեքենայում ապրանքների ծավալը և քանակը եղել են ավելին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33941]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10874 դիտում
13:07 29-05-2016
Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Պիկնիկ» ռեստորանի խոհանոցում օձ է նկատվել
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»