211652_close_icon
views-count1258 դիտում article-date 14:39 23-04-2026

Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի հնարավոր միության մասին

Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր Փաշինյանի և Աննա Հակոբյանի հնարավոր վերամիավորմանն ու միասին օրեր առաջ Գյումրիում շրջելուն:

«Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան` թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք:

Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ:

Բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր