211652_close_icon

Հրազդանի կիրճում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի դին. նա երեկվանից որպես անհետ կորած որոնվում էր

views-count409857 դիտում article-date 13:00 31-01-2021
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Հրազդան կիրճում ծառից կախված հայտնաբերել են 15-ամյա Հ. Ն.-ի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիր բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի խումբը: Երեխան 2 օր է, որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության կողմից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր