211652_close_icon
views-count76382 դիտում article-date 21:04 17-03-2022

Հրազդան գետում հայտնված Mercedes-ը դուրս բերվեց հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ջրասուզակի օգնությամբ. տեղում ուժեղացված ծառայությունն էին կատարում Երևանի գնդի պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական ջոկատի թիվ 15 խումբը՝ Սերգեյ Բիձյանի և ջրասուզակ Հարութ Հարությունյանի գլխավորությամբ,  մեծ դժվարությամբ Հրազդան գետից վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերեցին գիշերը գետում հայտնված Mercedes մակնիշի ավտոմեքենան:

 Այն դուրս բերելու համար փրկարարների և ջրասուզակի աշխատանքը չխոչընդոտելու նպատակով տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկային ծառայության Երևանի գնդի պարկեները:​

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գարեգին Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և հայտնվել Հրազդան գետում։ 

Վթարի հետևանքով Գ. Սիմոնյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամա Կառլեն Առուստամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացող կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նաև նույն վաշտի պարեկներ Էդգար Ադամյանը, Արթուր Հարությունյանն ու Արմեն Միսակյանը։  Վարորդին և ուղևորին գետից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ։

Փրկարարներին օգնել էին նաև պարեկները, ու մինչ նրանք օգնության ձեռք էին մեկնում գետում հայտնվածներին, Գ. Սիմոնյանը իրեն պահում էր ոչ հարիր. հայհոյանքներ էր հնչեցնում իրեն օգնության ձեռք մեկնած փրկարարներին, պարեկներին ու բժիշկներին, սակայն վերջիններս լուռ իրենց մասնագիտական աշխատանքն էին կատարում։

Մոտ 2 ժամ պահանջվեց, մինչև կարողացան նրանց դուրս բերել գետից։  Բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին նրանց։ 

Եթե Գ. Սիմոնյանը իրեն թույլ էր տալիս հայհոյանքներ հնչեցնել, ապա ուղևոր Կ. Առուստամյանը իր շնորհակալությունն էր հայտնում փրկարարներին, բժիշկներին ու պարեկներին։  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր