211652_close_icon
views-count553 դիտում article-date 22:46 22-04-2026

Պենտագոնի գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս

Ըստ Reuters-ի տվյալների՝ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամների համար անցկացված փակ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել առնվազն կես տարի: Միևնույն ժամանակ, ըստ նրա գնահատականի, դժվար թե հաջողվի սկսել նման աշխատանքները մինչև Իրանի հետ հակամարտության ավարտը:

Ինչպես նշում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այդ գնահատականը կտրուկ արձագանք է առաջացրել մի շարք կոնգրեսականների շրջանում:

Պարբերականը գրում է նաև, որ ռազմավարական կարևորություն ունեցող նեղուցում նավագնացության տևական արգելափակումը կարող է ստեղծել ոչ միայն տնտեսական հետևանքներ ԱՄՆ-ի համար՝ նավթի գների աճի պատճառով, այլև քաղաքական ռիսկեր հանրապետականների համար՝ հատկապես նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների ֆոնին:

Նմանատիպ նյութեր