211652_close_icon
views-count229 դիտում article-date 12:18 21-04-2026

ԿԳՄՍՆ–ն նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։

«Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։

Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝

Բրենդինգ և վիզուալ ինքնություն.

միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,

կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,

ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):

Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).

միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,

մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,

մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ,

ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։

Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).

մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,

ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։

Առաջարկները պետք է ներառեն՝

հայեցակարգային նկարագրություն,

ծրագրային կառուցվածք,

հիմնական գաղափարներ և ուղերձներ,

նախնական բյուջե,

իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,

Առաջարկներ կարող են ներկայացնել՝

մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,

միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,

ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:

Պարտադիր է, որ դիմորդները՝

ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,

ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,

ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),

ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,

կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:

Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։

Վերջնաժամկետ.

Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ:

Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 15-ն է։

Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն։ Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան)»,- նշում են ԿԳՄՍՆ-ից:

Նմանատիպ նյութեր