Ալեքսանդրա Գրիգորյան․ Մրցակցությունը շատ մեծ էր, բայց ես կռիվ տվեցի եւ մեդալ նվաճեցի
Անձնական քաշս դեռ չի հասել 58 կգ-ի, այդ պատճառով արդյունքներս բարձր չեն: Արդյունքիցս գոհ չեմ, քանի որ կարող էի ավելին: Մրցակիցներս լուրջ մրցակցություն ապահովեցին, բայց ես կռիվ տվեցի եւ մեդալ նվաճեցի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը:
Բաթումիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց արծաթե մեդալ: 2024 թ. Եվրոպայի չեմպիոնը գոհ չի իր արդյունքից, բայց մրցահարթակի ետնաբեմում բարձր տրամադրությամբ ընդունում էր թիմակիցների եւ մարզիչների շնորհավորանքները:
«Գոհ չեմ իմ արդյունքից: Կարող էի ավելին, բայց քանի որ կա մեդալ, արդեն ուրախացնում է: Կարեւորն այն է, որ առանց վնասվածքի ավարտեցի մրցելույթս: Մրցակցությունը շատ մեծ էր, մասնավորապես ուկրաինացի ծանրորդները լուրջ մրցակիցներ էին ինձ համար: Ես գիտեի եւ տեսել էի նրանց կարողությունները, հաղթահարեցի լարվածությունս, կռիվ տվեցի եւ կարողացա մեդալ նվաճել:
Նշում եմ՝ գոհ չեմ արդյունքիցս, քանի որ ավելիին էի պատրաստվել: Ինձ խանգարեց այն, որ ես հանդես էի գալիս 58 կգ քաշային կարգում, բայց դեռ չեմ հասել 58 կգ, դրա համար արդյունքներս ավելի քիչ են: Ամեն դեպքում, եթե 6 մոտեցում լիարժեք աշխատեի, հնարավոր է՝ եւ չեմպիոն լինեի:
Կարեւորը՝ արծաթե մեդալն ունեմ: Պետք է աշխատեմ անձնական քաշս ավելացնել, որ արդյունքներս ավելի բարձր լինեն»- ասաց Ալեքսանդրա Գրիգորյանը:
Ալեքսանդրա Գրիգորյանը Բաթումիի մրցահարթակում պարգեւատրվեց Եվրոպայի առաջնության երկու մեդալով՝ երկամարտի արծաթե եւ հրում վարժության փոքր բրոնզե մեդալով: