«Հանուն աթոռի նրանք թիրախավորել են ամենակարևորը՝ հայ կնոջը»․ Գոհար Ղումաշյան
Հանուն աթոռի նրանք թիրախավորել են ամենակարևորը՝ հայ կնոջը։ Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:
«Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ՝ ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ իրեն հեռուստացույց նվիրել:
Երկար տարիներ ես նախաձեռնել եմ մի շարք հայրենասիրական ծրագրեր, 10 տարուց ավելի օգնել եմ պետության կողմից մոռացված հայ վետերաններին, մտերմաբար օգնել եմ ցավոք այս պահին միակ հայ վետերան կնոջը: Բնավ չեմ արդարանում, անցած տարի՝ հունիսի 17-ին, լրացել է տիկին Ռոզալիայի 103 ամյակը, այդ օրը մենք բոլորս գիտենք, թե ես որտեղ եմ եղել: 2025 թվականի հունիսի 17-ին ապօրինի ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, և ես չկարողացա շնորհավորել տիկին Ռոզալիային՝ իր ծննդյան կապակցությամբ, այնուհետև տիկին Ռոզալիան հիվանդացավ, 2 ոտքի ծանր վիրահատություն տարավ և ես այդպես էլ չեմ կարողացել իրեն այցելել:
Այս տարվա կանանց մեկամսյակի շրջանակներում որոշեցի այցելել տիկին Ռոզալիային և նվիրել իրեն խոստացած հեռուստացույցը, իմ իրավաբանները խորհուրդ չտվեցին ինձ դա անել՝ մեկնաբանելով, որ դա կարող է ընտրակաշառք համարվել: ՔՊ-ական ռեժիմը՝ ինչպես տեսաք, չունի ոչ մի սրբություն:
Այս ռեժիմը թիրախավորեց նաև ինձ, բայց իրենք այստեղ էլ սխալվեցին՝ չգնահատելով մեր իրական ներուժը ու պայքարող տեսակը, փորձեցին շանտաժի ենթարկել իմ մանկահասակ երեխայով և կրծքի կաթով, բայց հաշվի չառան իմ անցած ճանապարհը, իմ բարձր հեղինակությունը և իրական նպատակները, որոնք ես սթափ գիտակցում եմ»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում