211652_close_icon
views-count1216 դիտում article-date 17:29 20-04-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում» 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 39-ամյա Նաիրա Մ․-ն և հայտնել, որ Կարապետ Ուլնեցի փողոցի 64 հասցեում գտնվող «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում գտնվող իրենց 15-ամյա սանը  դանակով սպառնացել է մյուս երեխաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ 15-ամյա սանին ոստիկանները տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Մ․-ն աշխատում է «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում, որպես դաստիարակ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր