211652_close_icon
views-count988 դիտում article-date 16:56 20-04-2026

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանը չի բացվում։

«Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ և երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միևնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի դերակատարությանը գործընթացում։

«Ադրբեջանը, իր լոբբինգի և ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետև մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան, կարծես, դարձել է այս հարաբերությունների գերին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Նմանատիպ նյութեր