Դոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ
Դոնի Ռոստովի ոստիկանությունը ստուգումներ է սկսել քաղաքի կրկեսից ստացված տեսանյութերի հրապարակումից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է վագրը ներկայացման ժամանակ ցատկում հանդիսատեսի շարքերը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռոստովի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունից։
Լրատվամիջոցներում հայտնվել են տեսանյութեր, որոնցում վագրը ելույթի ժամանակ մետաղական ցանցի միջով ցատկում է դեպի հանդիսատեսի դահլիճ։
«Ներկայումս փաստի առթիվ ստուգում է անցկացվում։ Պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Ստուգման արդյունքներով կկայացվի դատավարական որոշում՝ համաձայն օրենսդրության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հստակեցրել են, որ միջադեպից հետո բոլոր կենդանիներին հետ են քշել վանդակները, տուժածներ չկան։
Այս օրերին Դոնի Ռոստովի Նագիբինի պողոտայում անցկացվում են Դովգալյուկ դինաստիայի կրկեսի հյուրախաղերը։ Կրկեսից ТАСС-ին հայտնել են, որ դեռևս մեկնաբանություններ չեն տրամադրում։