«Մաքրությունը սկսվում է քո բակից»․ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 41-րդ շենքի բնակիչները շաբաթօրյակի աշխատանքներ և փոքրիկ ծառատունկ են կազմակերպել
«Մաքրությունը սկսվում է քո բակից» կարգախոսին համահունչ՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 41-րդ շենքի բնակիչները շաբաթօրյակի աշխատանքներ և փոքրիկ ծառատունկ են կազմակերպել շենքի հարակից տարածքում։
Բնակիչները սեփական ուժերով մաքրել են տարածքը, հեռացրել կուտակված աղբն ու տնկել նոր ծառեր։
Նախաձեռնությանը սիրով միացել էին թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները։ Բնակիչների համոզմամբ՝ բակի խնամված տեսքը պահպանելն ու նորատունկ ծառերին հետևելն այսուհետ շենքի բոլոր բնակիչների պատասխանատվությունն է։
Դավիթաշենցիների այս նախաձեռնությունը լավագույն ապացույցն է այն բանի, որ սեփական միջավայրի հանդեպ տեր լինելու զգացումը սկսվում է հենց քո բակից։