211652_close_icon
views-count268 դիտում article-date 14:48 16-04-2026

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքների հետ կապված վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ լուծելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտեցինք այս փուլը, սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար», - նշել է Մատվիենկոն։

Նշենք, որ Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։

 

Նմանատիպ նյութեր