211652_close_icon
views-count850 դիտում article-date 20:36 15-04-2026

«Բավարիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Չնայած եվրոպական մի շարք ակումբների կողմից դրսևորվող լուրջ հետաքրքրությանը՝ ֆրանսիացին մտադիր չէ առաջիկա ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները:

Ֆրանսիացու գլխավոր նպատակն է շարունակել ելույթները մյունխենյան ակումբում առնվազն մինչև 2029 թվականը. հենց այդ ժամկետով է նախատեսված կողմերի միջև գործող պայմանագիրը։

​Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 29 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 140 միլիոն եվրո, ինչի արդյունքում նա համարվում է «Բավարիայի» ներկայիս ամենաթանկարժեք խաղացողը:

Նմանատիպ նյութեր