211652_close_icon
views-count382 դիտում article-date 12:09 15-04-2026

Թող այս տոնը Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության և բարեկեցության խորհրդանիշ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

Թող այս տոնը Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության խորհրդանիշ՝ բերելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր ընտանիքներին ու համայնքին։
Հայաստանում եզդիական համայնքին առնչվող խնդիրները հասցեավորում եմ ամենօրյա ռեժիմով:

Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում առանձնակի կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների լիարժեք երաշխավորումը։

Կարևորում եմ յուրաքանչյուրիս շարունակական և հետևողական աշխատանքը՝ ուղղված մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք ապահովմանը և արդյունավետ պաշտպանությանը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա արժանապատիվ կյանք և ինքնության ազատ արտահայտման հնարավորություն։

Շնորհավոր Մալաքե Թաուս»։

Նմանատիպ նյութեր