211652_close_icon
views-count1174 դիտում article-date 19:14 08-04-2026

Հայաստան 2026 թվականի մարտին առավել շատ զբոսաշրջիկներ այցելել են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից

 Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի մարտին Հայաստան է այցելել 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 

2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Կոմիտեն ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացրել է տվյալներ նաև 2026 թ․ մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների, ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Նմանատիպ նյութեր