211652_close_icon
views-count1276 դիտում article-date 15:01 08-04-2026

Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Մադրիդում ընթացող WTA 125 շարքի մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երկու սեթում՝ 6:4, 7:5 հաշվով, հաղթեց աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակչում Ավանեսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանացի Ֆրանչեսկա Ջոնսի հետ։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ավանեսյանը հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին և Եկատերինա Կազիոնովային։

Նմանատիպ նյութեր