Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին
Իրանի զինվորականները թևավոր հրթիռներով գրոհել են ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«CVN-72 («Աբրահամ Լինքոլն») ավիակիր խմբի դիրքը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է գրոհի, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։