211652_close_icon
views-count1093 դիտում article-date 17:21 03-04-2026

Պարոն վարչապետ, խնդրում եմ անձամբ ուսումնասիրել Տիգրանաշենի դպրոցի ապօրինությունները․ Աիդա Կարապետյան

Աիդա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պարոն Վարչապետ, Բարձր Հարգանքով Խնդրում եմ հնարավորություն ունենալու դեպքում  անձամբ դուք ուսումնասիրեք  համապատասխան փաստերը։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ԲՈՂՈՔ՝ ՀՀ ՔՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Պողոսյան, Ներողություն եմ խնդրում։

Ստիպված եմ հանրայնացնել Արարատի մարզի Տիգրանաշենի հիմնական դպրոցում տեղի ունեցող ապօրինությունները և դրանց նկատմամբ իրավապահ մարմինների ցուցաբերած տարօրինակ լռությունը։

Սույնով հրապարակում եմ այն պաշտոնական գործընթացը, որը մինչ օրս չի ստացել համարժեք իրավական լուծում.
 ԴԻՄՈՒՄ-ՀԱՂՈՐԴՈՒՄ (h.1854392, 03.03.2026թ.) – Ներկայացվել է Ձեզ՝ հիմնավորված փաստերով, դպրոցի տնօրեն Մելսիդա Գրիգորյանի կողմից կատարված հանցավոր արարքների մասին։

 ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ (N Վ/06/15079-2026, 04.03.2026թ.) – Որով հաղորդումն ուղարկվել է Արարատի մարզային քնչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

 ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (06.03.2026թ.) – Արարատի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է քննչական վարչությանը պատշաճ քննություն իրականացնել։

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՌ։

Արարատի մարզի իրավապահ օղակներում առկա են լուրջ հակասություններ։ Նկատվում է միտում՝ չհակասել նախորդ դատախազի «խոսքին», ինչի հետևանքով գործը տեղից չի շարժվում։

Մենք պահանջում ենք քրեական պատասխանատվություն հետևյալ հոդվածներով.
 ՀՀ Քր. օր. 256-րդ հոդված (Վստահված գույքի հափշտակություն) – 12.12.2025թ. արձանագրությամբ ձևակերպված 3.5 խմ վառելափայտի փոխարեն մատակարարվել է ընդամենը 0.4 խմ։

ՀՀ Քր. օր. 445-րդ հոդված (Պաշտոնական կեղծիք) – Փաստաթղթային մեքենայություններ պետական միջոցները յուրացնելու համար։

ՀՀ Քր. օր. 412-րդ հոդված (Առողջությանը հասցված վնաս) – Վառելիքի բացակայության պատճառով թունավոր նյութերի այրումը հանգեցրել է մեր թունավորմանը (27.02.2026թ. բժշկական տեղեկանք)։
Պարոն Պողոսյան, խնդրում եմ գործին ընթացք տալ, ո՞վ է պատասխան տալու մեր առողջությանը հասցված վնասի և պետական բյուջեի թալանի համար։ Ինչո՞ւ մինչ օրս չի կասեցվել տնօրենի պաշտոնավարումը, երբ առկա են ակնհայտ ապացույցներ։

Ակնկալում եմ Ձեր անմիջական միջամտությունը՝ վերջ տալու այս հովանավորչությանը և անպատժելիությանը։

Հարգանքով՝ Աիդա Կարապետյան

Նմանատիպ նյութեր