ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել 2027թ. համագործակցության պլանին
ԱՊՀ պաշտպանության նախարարները Մոսկվայում կայացած նիստում հավանություն են տվել 2027 թվականի համագործակցության պլանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում հաղորդել են, որ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անցկացրել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Բելոուսովը հայտնել է, որ նիստի ընթացքում կայացվել են որոշումներ, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանը և ռազմական նշանակության համատեղ համակարգերի կատարելագործմանը։
«Նիստի շրջանակներում հավանություն են տրվել 2027 թ. ռազմական համագործակցության միջոցառումներին, զորքերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մոտեցումներին և միասնական ՀՕՊ համակարգի գործունեության ֆինանսական փաստաթղթերին», – նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Ըստ գերատեսչության՝ Բելոուսովը նաև հայտնել է, որ նիստի ընթացքում ընդունվել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանը և զինվորական նշանակության համատեղ համակարգերի կատարելագործմանը։