Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Թրամփի հայտարարությունը Թեհրանի կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանը Վաշինգտոնից խնդրել է հրադադար, չեն համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի օրը հաղորդել է Press TV-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարությանը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ամերիկացի առաջնորդի նման հայտարարությունները «կեղծ և անհիմն» են։
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հրադադարի խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգներին։ Նա հավելել էր, որ Վաշինգտոնը կքննարկի միայն այն դեպքում, եթե վերացվի Հորմուզի նեղուցի շրջափակումը։
Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի գործունեության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն բացառապես Իրանը և Օմանը։