211652_close_icon

Հայտնի է «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ի օրը. հայտագրումը սկսված է․ elstyle.am

views-count3553 դիտում article-date 09:54 23-01-2026
Հայկական ազգային երաժշտական ակադեմիան արդեն երկրորդ տարին ներկայացնում է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Հայտագրումը սկսված է, գրում է elstyle.am-ը։

«Խազեր» առաջին մրցանակաբաշխությունն իրական տոն պարգևեց հայ արտիստներին։ Մրցանակաբաշխության հաջող մեկնարկը արտիստների համար շարժառիթ դարձավ նոր աշխատանքների իրականացման, ստեղծվեց որակյալ աշխատանքի գնահատման կայուն հարթակ։
Մրցանակաբաշխությունն ամփոփելու է 2025 թվականի կարևոր ձեռքբերումները երաժշտական ոլորտում։ Ներկայացված անվանակարգերը 18-ն են և մեկ հատուկ մրցանակ։ Անվանակարգերում կարող են առաջադրվել բոլոր հայ արտիստները և երաժիշտները՝ ըստ համապատասխանության։ Մեկ արտիստը, նախագիծը կամ խումբը կարող է առաջադրվել միաժամանակ մի քանի անվանակարգերում։

Քվեարկության փուլերը մնում են անփոփոխ. հայտերի հավաքագրման փուլից հետո Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամների կողմից կազմվելու է կարճ ցուցակ (shortlist)։ Այնուհետև կարճ ցուցակում ներառված արտիստներից ընտրությունն իրականացվում է Ակադեմիայի 300-ից ավելի անդամների կողմից՝ փակ քվեարկությամբ։ Ակադեմիայի բոլոր անդամները երաժշտական ոլորտի տարբեր ժանրերում ակտիվ գործունեություն ծավալող անձինք են՝ երաժիշտներ, պրոդյուսերներ, երգիչներ և ուրիշներ։ Քվեարկության արդյունքները ամփոփվելու են հատուկ մշակված ավտոմատ համակարգով և մրցանակակիրները հայտարարվելու են հենց մրցանակաբաշխության օրը։

Հայտագրվելու համար անհրաժեշտ է.
-այցելել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կայք՝ anma.am
-սեղմել «Դիմել հիմա» կոճակը
-անվանակարգերից ընտրել մեկը կամ մի քանիսը, որոնք համապատասխանում են 2025
թվականին կատարած գործունեությանը
-լրացնել հայտը

Հայտերը բաց կլինեն մինչև փետրվարի 20-ը ներառյալ։

Ի դեպ, երկրպագուները նույնպես կարող են առաջադրել նախընտրելի նախագծերին և
արտիստներին anma.am կայքում՝ «Երկրպագուների համար» բաժնում։
«Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-նը տեղի կունենա մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և ցուցադրվելու է «Արմենիա թիվիի» ուղիղ
եթերում։

 

Նմանատիպ նյութեր